ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Դուք ուզու՞մ եք տեսնել Եվրոպային

Դուք ուզու՞մ եք տեսնել Եվրոպային
30.03.2013 | 22:53

Եվրոպական Կենտրոնական բանկը Մայնի Ֆրանկֆուրտի հնագիտական թանգարանում ներկայացրել է նոր 5 եվրոյանոց թղթադրամը: Արարողության համար ընտրվել է թանգարանը, որովհետև նոր թղթադրամի վրա պատկերված է ցուլի կերպարանք ընդունած Զևսի առևանգած փյունիկական արքայադուստր Եվրոպան, ում դիմանկարը գինու հին սկիհի վրայից է պատճենված: Եվրոպային թղթադրամի վրա հնարավոր է տեսնել լույսի դիմաց պահելով` արքայադուստրը պատկերված է ջրային նշանի վրա: Շրջանառության մեջ մտնելուց հետո դրամանիշի փոփոխություն կատարվում է առաջին անգամ: Նոր հինգեվրոյանոցները, հներին զուգահեռ, կսկսեն օգտագործվել 2013-ի մայիսի 2-ից: Առաջիկայում նախատեսվում է 20, 50, 100, 200, 500 եվրո դրամանիշների նորացում:

Դիտվել է՝ 1458

Մեկնաբանություններ